ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Անդրեյ Կուրբետն ու Արինա Իսահակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներ

Անդրեյ Կուրբետն ու Արինա Իսահակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներ
13.05.2017 | 12:31

Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը, որն անցկացվում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի: Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կյոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը: Կայացված որոշման արդյունքում կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հաղթող ճանաչվեց Արինա Իսահակյանը, իսկ ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Անդրեյ Կուրբետը: Ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Խանլարին, իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երեք մասնակցի՝ Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև: Ի դեպ, վերջինս նաև ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Կրտսեր խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Մերի Առակյանը, իսկ երրորդը՝ Էրիկա Մարկոսյանը:


Մրցանակաբաշխությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն իր խոսքում բարձր գնահատեց կայացած մրցույթն ու նշեց, որ մայրաքաղաքում նմանօրինակ միջոցառման կարիքը կա: Փոխքաղաքապետը պատանիներին հորդորեց շարունակել ստեղծագործել ու ձգտել նորանոր հաղթանակների:


Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր խոսքում նշեց, որ սա երաժշտական տոն է, որն արդեն բարի ավանդույթ է դարձել:
Նշենք, որ մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մրցույթի անվանական արձանիկներով և պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու խմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և գրքեր:


Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014-ից: Այս տարի մրցույթն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությոմաբ:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ